Երեքշաբթի , 23 Ապրիլ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Մարզպետարանների աշխատակիցների մոտ 30 տոկոսը պիտի կրճատվի

    Մարզպետարանների աշխատակիցների մոտ 30 տոկոսը պիտի կրճատվի

    Մարզպետարանների աշխատակիցների մոտ 30 տոկոսը պիտի կրճատվի
    Փետրվար 11, 2019 17:31 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Մարզպետարաններում մրցույթների արդյունքներով աշխատակիցների 2/3-ը կպահպանեն իրենց աշխատատեղերը։ Այս մասին փետրվարի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։
    «Այս կրճատումները մի նպատակ են հետապնդում՝ արդյունավետ կառավարում և առավել որակյալ մասնագետների ներգրավում»,– ասաց նա։

    Պապիկյանի խոսքով՝ մարզպետարաններում օպտիմալացման ծրագիրն իրականացվում է դեռ հոկտեմբերից։

    «Մի քանի մարզպետարաններում կատարվել են ուսումնասիրություններ, և եկել ենք այն եզրահանգման, որ այս փուլում մարզպետարանների աշխատակիցների մոտ 30 տոկոսը պիտի կրճատվի։ Արդեն իսկ սխեման կա»,- նշեց Պապիկյանը՝ հավելելով, որ Կառավարության կառուցվածքային փոփոխությունների ավարտից հետո կլինի մարզպետարանների օպտիմալացումը։

     


    Նման թեմաներ

    scroll to top