Շաբաթ , 23 Հունիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    24°
    Home » Լուրեր » Մարզպետի սպանված խորհրդականի կինը կտեղափոխվի հոգեբուժական կենտրոն

    Մարզպետի սպանված խորհրդականի կինը կտեղափոխվի հոգեբուժական կենտրոն

    Օգոստոս 11, 2017 16:45 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Manuk-SImonyan-768x4321

    ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Մեղադրյալի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն։

    1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը հայտնաբերվել է 2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում՝ փաթաթված և կապկպված սավանով, պոլիէթիլենային տոպրակներով և մուգ  գույնի պարաններով։  Զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են կտրված և ջնջխված վերքեր, իսկ հագին եղել է վարտիք և շապիկ։

    Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է սպանության եղանակը, շարժառիթը, փաստական տվյալներ ձեռք բերվել առ այն, որ Մ.Սիմոնյանին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները պատճառվել են տուժողի կնոջ կողմից։  Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

    Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու, հանցագործությունը կատարելու պահին և դրանից հետո մեղադրյալի հոգեկան վիճակը պարզաբանելու համար մեղադրյալ կնոջ նկատմամբ նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ փորձաքննությունը կատարելու համար նրան ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնում տեղավորելու մասին, ինչը բավարարվել է։

    Նախաքննությունը շարունակվում է:

    ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

    ՀՀ քննչական կոմիտե

    Նման թեմաներ

    scroll to top