Շաբաթ , 20 Հունվար 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Մարզպետի խորհրդականի սպանության քրգործն ուղարկվել է դատարան

    Մարզպետի խորհրդականի սպանության քրգործն ուղարկվել է դատարան

    Մարզպետի խորհրդականի սպանության քրգործն ուղարկվել է դատարան
    Հունվար 12, 2018 20:44 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քերական գործի նախաքննությունը։

    Քննչական կոմիտեից հայտնում են. «Մեղադրանք է առաջադրվել վերջինիս կնոջը, և քրեական գործն ուղարկվել դատարան։ Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ տուժողի կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

    Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան»:

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

    Նման թեմաներ

    122488199673267500288781848048447njpg
    scroll to top