Երկուշաբթի , 22 Ապրիլ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Արցախ » Մասիս Մայիլյանը և Անջեյ Կասպշիկը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը

    Մասիս Մայիլյանը և Անջեյ Կասպշիկը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը

    Մասիս Մայիլյանը և Անջեյ Կասպշիկը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը
    Ապրիլ 9, 2019 22:08 Արցախ, Լուրեր A+ / A-

    Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը այսօր՝ ապրիլի 9-ին, ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին: Այս մասին   տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Արտգործ նախարարության մամուլի ծառայությունից։

    Հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի՝ տարածաշրջան կատարած այցի արդյունքներին։

    Քննարկվել է Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը։ Այս համատեքստում ընդգծվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կայունության պահպանման կարևորությունը: Կողմերն անդրադարձ են կատարել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ մի շարք հարցերի։


    Նման թեմաներ

    scroll to top