// //

Երեքշաբթի , 26 Մարտ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Մասնակի ինքնափլուզում՝ Գյումրու փողոցներից մեկում

    Մասնակի ինքնափլուզում՝ Գյումրու փողոցներից մեկում

    Մասնակի ինքնափլուզում՝ Գյումրու փողոցներից մեկում
    Մարտ 15, 2019 19:37 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Մարտի 15-ին՝ ժամը 11:30-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կոշտոյան փողոցի թիվ 26 շենքում տեղի է ունեցել մասնակի ինքնափլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

    Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

    Պարզվել է, որ մասնակի փլուզվել է Անտառավան 3-րդ թաղամասի թիվ 26 շենքի 2-րդ մուտքի 5-րդ հարկի բնակարաններից մեկի փակ պատշգամբի հարավարևմտյան պատից մոտ 0.5 քմ հատված. տուժածներ չկան:

    Շենքն ունի 3-րդ կարգի վթարայնության աստիճան, ներկայումս շենքում բնակվում է մոտ 10 ընտանիք: Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության բաժնի պետին, Գյումրու քաղաքապետարանի ԱԻ գծով գլխավոր մասնագետին, քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետին ու քաղաքի բնակտնտեսության և համատիրության համակարգման բաժնի պետի տեղակալին:

    Փրկարարները սահմանազատել են շենքի վտանգավոր հատվածը և իրականացնում են հերթապահություն՝ մինչ հատուկ տեխնիկայի ժամանելը:

    Կտրվի լրացուցիչ տեղեկություն:


    Նման թեմաներ

    scroll to top
    //