Շաբաթ , 21 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 481.93   
  •  EUR   Առք` 561.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.16   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 490.86   
  •  GBP   Առք` 623.00   Վաճառք` 642.00   ՀՀ ԿԲ` 633.83   
  •  RUB   Առք` 8.27   Վաճառք` 8.51   ՀՀ ԿԲ` 8.37   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.94   
outputra5huxgif
Clear
Home » Լուրեր » Մատուցողուհու սպանության համար դատապարտվածը քննիչի դեմ սուտ մատնություն է կատարել

Մատուցողուհու սպանության համար դատապարտվածը քննիչի դեմ սուտ մատնություն է կատարել

Մարտ 20, 2017 13:51 Լուրեր, Հասարակություն A+ / A-

f58be9655c706b_58be9655c70a9.thumb

 

Մատուցողուհու սպանության աղմկահարույց գործով 13 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Թամրազյանը ներկայումս էլ մեղադրվում է սուտ մատնության համար:

Թամրազյանը ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում՝ 04.10.2016թ. ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում որպես վկա հարցաքննվելիս, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է, քննիչ Սարգիս Մարգարյանին մեղադրել է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ և կատարել սուտ մատնություն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 7-ին Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանի դատավճռով Թամրազյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ խոշոր չափերի վնաս պատճառելով, հրկիզման եղանակով գույքը դիտավորությամբ վնասելը, և դատապարտվել է 13 տարրի ժամկետով ազատազրկման:

Ըստ մեղադրանքի, Դավիթ Թամրազյանը անձնապես վիրավորված լինելով իր հետ նախկինում հարաբերությունների մեջ եղած, տվյալ պահին հարաբերությունները խզած տուժողից, նրանից դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, 2013 թվականի մայիսի 7-ին գնացել է աղջկա վարձակալած բնակարան, թե իբրև անակնկալ նվեր ունի տալու: Ապա, ըստ մեղադրական եզրակացության, տուժողին խնդրել է փակել աչքերը, իր մոտ եղած խոհանոցային դանակով կտրել է աղջկա կոկորդը, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է:

Բացի այդ, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, հրկիզել է դեպքի վայր հանդիսացող բնակարանը` բնակարանի սեփականատիրոջը պատճառելով 680.437 ՀՀ դրամի գույքային վնաս:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top