Երեքշաբթի , 22 Օգոստոս 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.57   
  •  EUR   Առք` 558.00   Վաճառք` 566.00   ՀՀ ԿԲ` 561.79   
  •  CHF   Առք` 481.00   Վաճառք` 498.00   ՀՀ ԿԲ` 497.63   
  •  GBP   Առք` 605.00   Վաճառք` 623.00   ՀՀ ԿԲ` 616.73   
  •  RUB   Առք` 8.03   Վաճառք` 8.20   ՀՀ ԿԲ` 8.05   
  •  GEL   Առք` 192.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 200.24   
outputra5huxgif
Clear
20°
Home » Լուրեր » Մավրն իր գործն արել է, մավրը պետք է հեռանա

Մավրն իր գործն արել է, մավրը պետք է հեռանա

Մայիս 26, 2017 11:57 Լուրեր, Վերլուծական, Քաղաքական A+ / A-

33598036322_1c36c12155_b-2

Երեկ Սերժ Սարգսյանի հրամանագրով որոշ նախարարներ վերանշանակվեցին: Էական փոփոխություններ կառավարության կազմում, ինչպես եւ սպասվում էր, չեղան: Գործող կառավարության վերարտադրությունը որքանով է «նոր կառավարություն» անվանելը ազնիվ՝ թերեւս հարցի երկրորդ կողմն է:

Սերժ Սարգսյանի հրամանագրով իրենց պաշտոններում վերանշանակվեցին հիմնականում Կարեն Կարապետյանի թիմի անդամները: Վարչապետի «մարդիկ»  վերանշանակվեցին նույն այն օրը, երբ Կարեն Կարապետյանը «թռել» էր Մոսկվա: Սերժ Սարգսյանն այս քայլով Կարապետյանին ցույց է տալիս, որ նրա «մարդիկ» վաղուց այլեւս անցել են Մելիք Ադամյան փողոցով, հանգրվանել նաեւ Բաղրամյան 26-ում, հետեւաբար  Կառավարության կաբինետի ձեւավորման հարցում էլ Սերժ Սարգսյանը բացարձակ միատեր է: Մինեւնույն ժամանակ Սարգսյանը չի այրում Կարապետյանի հետ կամուրջները: Կառավարության կաբինետի ձեւավորման գործընթացը գոնե առայժմ տեղի է ունենում Կարապետյանի քիմքին հարիր: Ինչպես հայտնի է վարչապետ- ՀՅԴ նախարարներ հարաբերությունները լարված են, եւ Դաշնակցական երեք նախարարների գոնե մինչեւ հիմա չվերանշանակումը մեկ անգամ եւս փաստում է առկա  լարվածության մասին: Հակառակ դեպքում ինչպես մեկնաբանել փաստը, որ  սեւով սպիտակի վրա գրված ՀՅԴ- ՀՀԿ համագործակցության հուշագրի կյանքի կոչումը ուշանում է:  Սերժ Սարգսյանն իր առջեւ խնդիր է դրել մինչեւ 2018 թվականը (իր պաշտոնավարման ժամկետի ավարտը) հաճոյանալ Կարապետյանին, առավել եւս, որ Կարապետյանի իմիջով կարողացան սահուն վերարտադրվել;

Մյուս կողմից Սերժ Սարգսյանը պատեհ առիթով ի ցույց է դնում, որ գործադիրում էլ է ինքը դրության տերը: Օրինակ  մայիսի 24-ին  Սարգսյանը Բաղրամյան  26-ում ընդունել էր  գյուղատնտեսության նախարար  Իգնատի Առաքելյանին եւ լսել նրա զեկույցը գյուղատնտեսական վիճակի, ոլորտում դրական զարգացում ապահովելու համար անհրաժեշտ քայլերի մասին: Սերժ Սարգսյանը տվել է նաեւ հանձնարարություններ, թե ինչ պետք է անել:

Սարգսյանը տեւական ժամանակ է ընդունում է տարբեր նախարարների, լսում նրանց զեկույցները: Ավելի վաղ էլ  ընդունել էր տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին, զեկույց լսել, հանձնարարական տվել:

Սերժ Սարգսյանը փաստորեն փոխարինում է վարչապետին: Նա զբաղված է մի բանով, որի համար լիազորված չէ: 2018 –ի «ռեստավրացիայից» առաջ Սարգսյանը Կարապետյանի ակնարկում է «մավրն իր գործն արել է, մավրը պետք է հեռանա»:

Փայլակ Ֆահրադյան

122488199673267500288781848048447njpg
scroll to top