Ուրբաթ , 24 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Մայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը

    Մայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը

    Մայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը
    Ապրիլ 22, 2019 10:49 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Մայիս ամսին կլինի աշխատանքային 20 և ոչ աշխատանքային 11 օր:

    «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 4.1 հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր՝ նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը: Այն աշխատանքային է։

    Աշխատանքի օրը նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր է:

    Երկրապահի օրը նշվում է մայիսի 8-ին, աշխատանքային օր է:

    Հաղթանակի և խաղաղության տոնը, որը նշվում է մայիսի 9-ին, ոչ աշխատանքային օր է:

    Ընտանիքի օրը նշվում է մայիսի 15-ին, աշխատանքային օր է:

    Ուսանողների և երիտասարդների օրը նշվում է մայիսի 16-ին, աշխատանքային օր է:

    Հանրապետության տոնը նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր է:


    scroll to top