Գլխավոր Լուրեր Մայիսի 9-ին Հայաստանի ինը քաղաքներում կկայանա «Անմահ գունդ» քայլերթը

Մայիսի 9-ին Հայաստանի ինը քաղաքներում կկայանա «Անմահ գունդ» քայլերթը

15
0

«Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ եռատոնի խորհուրդը և դրա վերաբերյալ հիշողությունները սերունդներին փոխանցելու նպատակով անցկացնելու է «Անմահ գունդ» խորագրով քայլերթեր 9 քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում, Իջևանում, Կապանում, Ալավերդիում, Հրազդանում, Մասիսում և Քասախ գյուղում:

Երևանում ակցիան մեկնարկելու է մայիսի 9-ին՝ ժամը 13:00-ին՝ Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտից: Քայլերթի մասնակիցներն, ինչպես նախորդ տարիներին, իրենց հետ տանելու են Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների նկարները:

 Քայլերթին մասնակցելու են ՀՀ ուսումնական հաստատությունների աշակերտներ և ուսանողներ, ՀՀ-ում ԱՊՀ երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր այրեր, Հայրենական մեծ պատերազմի մասնակից Հայաստանում բնակվող վետերաններ և այլք:

Նշենք, որ «Անմահ գունդ» խորագրով քայլերթը Հայաստանում անցկացվում է չորրորդ տարին անընդմեջ։