Երեքշաբթի , 25 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Մայիսի 9-ին Ստեփանակերտում զենքի ցուցադրություն կլինի. ԱՀ պաշտպանության նախարար

    Մայիսի 9-ին Ստեփանակերտում զենքի ցուցադրություն կլինի. ԱՀ պաշտպանության նախարար

    Մայիս 5, 2017 14:54 Լուրեր A+ / A-

    66065

    Մայիսյան Եռատոնին նվիրված՝ տոնական միջոցառումներն արդեն սկսված են:

     Այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով «Արցախպրես»-ի թղթակցի հարցադրմանն ասել է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

    «Զորամասերում մեր պլանի համաձայն արդեն կատարվում են համապատասխան աշխատանքներ:Կազմակերպվում են հանդիպումներ, արիության դասեր, մեծարման երեկոներ, արշավներ, զինծառայողների այցելություններ եկեղեցիներ: Վաղը՝ մայիսի 6-ին հանդիպումներ ենք ունենալու կրթօջախներում, որին իրենց մասնակցությունն են բերելու մեր սպաները: Շարադրությունների մրցույթներ են հայտարարվել, վաղը կլինի դրանց ամփոփումը և մրցանակային տեղեր գրավածները կխրախուսվեն:

    Մայիսի 8-ին ԱՀ Նախագահի հրամանի համաձայն պարգևատրվելու են զինծառայողներ, ովքեր առանձնակի խիզախություն են ցուցաբերել ապրիլյան գործողությունների ժամանակ և ընդհանրապես զինվորական ծառայության ընթացքում ու արցախյան գոյապայքարի մի խումբ մասնակիցներ»,- ասել է պաշտպանության նախարարը:

    Լ. Մնացականյանի խոսքով՝ մայիսի 9-ին առավոտյան Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում տեղի է ունենալու ծաղկեպսակադրություն. հարգանքի տուրք է մատուցվելու ինչպես հայրենական մեծ պատերազմում, այնպես էլ արցախյան գոյամարտի ընթացքում բոլոր զոհերի հիշատակին:

    Նույն օրը ՊԲ զինվորները հանդիսավոր տողանով կանցնեն մայրաքաղաքի և շրջկենտրոնների փողոցներով, իսկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի հարակից տարածքում տեղի կունենա զենքի ցուցադրություն:

     

     


    Նման թեմաներ

    scroll to top