Հինգշաբթի , 23 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Մայր բուհն այսօր մեծ փոփոխությունների իրականացման շեմին է. նախարարի ուղերձը

    Մայր բուհն այսօր մեծ փոփոխությունների իրականացման շեմին է. նախարարի ուղերձը

    Մայր բուհն այսօր մեծ փոփոխությունների իրականացման շեմին է. նախարարի ուղերձը
    Մայիս 16, 2019 19:34 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ուղերձը ԵՊՀ 100-ամյակի կապակցությամբ

    Սիրելի՛ համալսարանականներ,

    Այսօր լրանում է Երևանի պետական համալսարանը հիմնադրելու որոշման 100 տարին։ Օրվա խորհուրդը մեզ բոլորիս հնարավորություն է տալիս գնահատելու անցած ուղին, իմաստավորելու արվածը և մտորելու անելիքների մասին։

    Երևանի պետական համալսարանը մշտապես եղել է քաղաքացի, գիտնական և մասնագետ կերտող կառույց, շատ համալսարանականների հաջողության ճանապարհի մեկնարկային կետը։

    Մայր բուհն այսօր մեծ փոփոխությունների իրականացման շեմին է, և մենք միասնական ջանքերով պետք է ապահովենք այդ բարեփոխումների իրականացումը՝ վերադարձնելով համալսարանի բարի համբավն ու հեղինակությունը և վերահաստատելով համալսարանական լինելու բարձր կոչումը։

    Հոբելյանական տարին նշանավորվելու է բազմաբնույթ տոնական միջոցառումներով, որոնք կանցկացվեն Կառավարության հովանու ներքո։

    Շնորհավորում եմ գործընկերներիս՝ Երևանի պետական համալսարանի դասախոսներին, գիտաշխատողներին, ուսանողներին և բոլոր տարիների շրջանավարտներին՝ մաղթելով հաջողություններ մասնագիտական գործունեության ընթացքում։

    Առիթից օգտվելով շնորհավորում եմ նաև բոլոր ուսանողներին և երիտասարդներին, քանի որ տարիներ առաջ այս օրը սկսեց նշվել նաև որպես Ուսանողների և երիտասարդների օր։

     

    Լավագույն ցանկություններով`

    ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


    Նման թեմաներ

    scroll to top