Ուրբաթ , 15 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 481.00   Վաճառք` 484.50   ՀՀ ԿԲ` 482.74   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 570.65   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 488.60   
  •  GBP   Առք` 638.00   Վաճառք` 656.00   ՀՀ ԿԲ` 649.33   
  •  RUB   Առք` 8.13   Վաճառք` 8.30   ՀՀ ԿԲ` 8.24   
  •  GEL   Առք` 177.00   Վաճառք` 197.00   ՀՀ ԿԲ` 188.57   
outputra5huxgif
Mostly Sunny
Home » ժամանց » Մայրաքաղաքում բացվել է «Սիթիզեն» մասնագիտությունների մանկական քաղաք

Մայրաքաղաքում բացվել է «Սիթիզեն» մասնագիտությունների մանկական քաղաք

Հոկտեմբեր 6, 2017 22:03 ժամանց, Լուրեր, Հասարակություն A+ / A-

4cd6ec18c14768045301cefcd527b442ae804600

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կրտսեր որդիների հետ միասին ներկա է գտնվել «Սիթիզեն» մասնագիտությունների մանկական քաղաքի բացման արարողությանը։ Իրական քաղաքի մոդել հանդիսացող ծրագիրն իրականացնողների ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է մանկական քաղաքում, ծանոթացել ստեղծված պայմաններին ու հնարավորություններին, նաև զրուցել է մանկական քաղաքի փոքրիկ քաղաքապետի հետ:

Ներկայացնելով նախաձեռնության նպատակը՝ պատասխանատուները նշել են, որ «Սիթիզեն»-ի հիմքում դրված է երեխայի զարգացման համար կարևոր երկու գաղափար՝ կրթություն և զվարճանք։ Կենտրոնը նախատեսված է 4-14 տարեկան երեխաների համար, ովքեր խաղային միջավայրում հնարավորություն կունենան ծանոթանալու 60-ից ավելի մասնագիտությունների հետ, ինչպես նաև ձեռք բերել նոր գիտելիքներ ու փորձ։

«Սիթիզեն» մանկական քաղաքն ունի իր հրապարակը, փողոցներն ու հաստատությունները, ինչպիսիք են՝ ոստիկանությունը, փրկարար ծառայությունը կամ շոկոլադի ֆաբրիկան։ Նշվել է նաև, որ «Սիթիզեն»-ում երեխաները ինքնուրույն են որոշում որ հաստատություն այցելել, ինչ մասնագիտությամբ աշխատել և ինչպես վաստակել կամ ծախսել վաստակած գումարը։

Հարկ է նշել, որ երեխաների համար նախատեսված այս նախաձեռնությունը կյանքի է կոչվել աշխարհի տարբեր քաղաքներում, որոնց շարքին միացավ նաև Երևանը՝ դառնալով տարածաշրջանում առայժմ միակը:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top