Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Մայրաքաղաքում հին վերելակները նորերով փոխարինելու համար կհայտարարվի մրցույթ

    Մայրաքաղաքում հին վերելակները նորերով փոխարինելու համար կհայտարարվի մրցույթ

    Մայրաքաղաքում հին վերելակները նորերով փոխարինելու համար կհայտարարվի մրցույթ
    Հունիս 24, 2019 17:15 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Երևանի վերելակների առկա ֆոնդի փոխարինման և բարելավման ծրագրի համար կհայտարարվի մրցույթ: Առաջին պիլոտային փուլում մայրաքաղաքում նախատեսվում է փոխարինել 20 վերելակ: Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ասաց, որ այդ 20 վերելակները կլինեն ծիծեռնակները այն 3500 վերելակների փոխանակման գործընթացի, որը պլանավորվում է սկսել հաջորդ տարի:

    «20 վերելակներն ընտրված են 10 վարչական շրջաններում: Յուրաքանչյուր վարչական շրջանում 2 վերելակ է ընտրվել, որոնք առավել անմխիթար վիճակում են: Եզրակացությունները տրվել են մասնագիտացված ընկերությունների կողմից»,-հավելեց նա:

    Հայկ Սարգսյանի խոսքով՝վերելակները կլինեն եվրոպական ստանդարտներին համապատասխան: «Ներառված են բոլոր անհրաժեշտ չափանիշները, որոնք պետք է ապահովեն նաև տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց կողմից վերելակներից օգտվելուն և եթե մրցույթի մասնակցությունը կայանա, արդեն սեպտեմբեր-հոկտեմբերին կունենանք տեղադրված վերելակներ»,-ընդգծեց քաղաքապետի տեղակալը:


    Նման թեմաներ

    scroll to top