Երկուշաբթի , 24 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    12°
    Home » Լուրեր » McDonald’s-ը չարիք է. ի՞նչ է մտածում պետությունը (տեսանյութ)

    McDonald’s-ը չարիք է. ի՞նչ է մտածում պետությունը (տեսանյութ)

    Փետրվար 12, 2018 13:33 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    Վրացի գործարար Թեմուր Չկոնիան ցանկանում է Հայաստանում՝ Երեւանի կենտրոնում, McDonald’s բացել: ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանն այսօր լրագրողների հետ զրույցում McDonald’s-ը որակեց սննդային չարիք: Նրա կարծիքով՝ երբ այդպիսի սննդի կետ են բացում զբոսաշրջային վայրերում, դա հասկանալի է, իսկ երբ  McDonald’s-ի կետ պետք է լինի Երեւանի կենտրոնում, հարց է ծագում՝ ո՞ւմ համար է այն:

    Araratnews.am-ի  հարցին` կառավարությունը կարո՞ղ է արգելել  McDonald’s-ի  բացումը, եթե այն վտանգավոր է մարդու առողջությանը, բանախոսը բացասաբար պատասխանեց, հավելելով, որ պետք է իրազեկել մարդկանց McDonald’s-ի եւ, ընդհանրապես, արագ սննդի վտանգների մասին:

    Ոլորտը, ըստ Պիպոյանի, բարձիթողի վիճակում է: Արագ սնունդը, ըստ մասնագետի, ուռուցքածին տարրեր է պարունակում:

    Բանախոսի խոսքով՝ առողջապահության նախարարությունն այսօր հակածխախոտային արշավ է սկսել, մինչդեռ Հայաստանում բավական ցածր է սննդային իրազեկումը: Ունենալով ազգային լավ խոհանոց՝ այսօր Հայաստանը վատ սննդակարգ ունեցող երկրների ցանկում է: Գյուղատնտեսության եւ առողջապահության նախարարությունները պետք է սննդային իրազեկումը համատեղ իրականացնեն:

    Մանրամասները՝ տեսանյութերում:

    Սոնա Դավթյան

    Նման թեմաներ

    scroll to top