Հինգշաբթի , 13 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » Մեղադրանք է առաջադրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի երկու նախկին աշխատակցի. ՔԿ

    Մեղադրանք է առաջադրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի երկու նախկին աշխատակցի. ՔԿ

    Մեղադրանք է առաջադրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի երկու նախկին աշխատակցի. ՔԿ
    Նոյեմբեր 8, 2018 16:30 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերությունում հայտնաբերված առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

    Երևան Տոնավաճառ

    Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ արձանագրված չարաշահումներին  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության պետական պատվերի փաստաթղթերի ձևակերպման աշխատանքների ծառայության նախկին ղեկավարի և մեծահասակների պոլիկլինիկայի վարիչի բուժական գծով նախկին տեղակալի առնչության վերաբերյալ։

    Ապացույցների համակցությամբ՝ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով:

    Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, կատարված առերևույթ չարաշահումներին հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը պարզելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

     

     


    Նման թեմաներ

    scroll to top