Գլխավոր Իրավական Մեղադրվող կինը հայտնաբերվել է 5 ամիս անց

Մեղադրվող կինը հայտնաբերվել է 5 ամիս անց

3
0

Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 30-ին, ժամը 23.55-ին, Կոտայքի մարզի Զովունի գյուղից հայտնաբերվել եւ ոստիկանության Թումանյանի բաժին բերման է ենթարկվել 49-ամյա Ալինա Ա.-ն:

Ոստիկանությունից  հայտնում են, որ նա 2018թ. օգոստոսի 31-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով: