Գլխավոր Լուրեր Մեկ օրում բացահայտվել է 53 հանցագործություն

Մեկ օրում բացահայտվել է 53 հանցագործություն

8
0

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 11-ից 12-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 53 դեպք, այդ թվում՝ 2-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու եւ անձնական ունեցվածքի գողության 11-ական, խարդախության 9, թմրամիջոցի հայտնաբերման ու ծեծի 4-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ սպանության սպառնալիքի 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, դրամանենգության, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, վտանգավոր քիմիական եւ կենսաբանական նյութերի հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելու ու պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության սպառնալիքի եւ բնակարանային գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: