Գլխավոր Լուրեր Մեկ օրում բացահայտվել է 54 հանցագործություն

Մեկ օրում բացահայտվել է 54 հանցագործություն

2
0

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 14-ից 15-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք, այդ թվում՝ 4-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 13, խարդախության եւ անձնական ունեցվածքի գողության 9-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ ծեծի 3-ական, շորթման ու թմրամիջոցի հայտնաբերման 2-ական, անձի առեւանգման, յուրացման կամ վատնման, մաքսանենգության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, որսագողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ձեռնարկատիրական գոծունեությանն ապօրինի մասնակցելու, սպանության սպառնալիքի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 եւ ավտոմեքենա փախցնելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետեւանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: