Գլխավոր Լուրեր Մեկ օրում բացահայտվել է 60 հանցագործություն

Մեկ օրում բացահայտվել է 60 հանցագործություն

1
0

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 25-ից 26-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 60 դեպք, այդ թվում՝ 2-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 13, խարդախության 7, անձնական ունեցվածքի գողության եւ ծեծի 6-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, յուրացման կամ վատնման, թմրամիջոցի մաքսանենգության ու մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր աճեցնելու 2-ական, մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու, անձի առեւանգման, հարկերից խուսափելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, թմրամիջոցի ապօրինի շրջանառության, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ազատությունից ապօրինի զրկելու եւ բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու 1-ական դեպք:

Հայտնաբերվել 1 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 25-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: