Գլխավոր Լուրեր Մեկ օրում բացահայտվել է 60 հանցագործություն

Մեկ օրում բացահայտվել է 60 հանցագործություն

3
0

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 6-ից 7-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 60 դեպք։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 12, մարմնական վնասվածք հասցնելու եւ խարդախության 7-ական, թմրամիջոցի հայտնաբերման 5, յուրացման կամ վատնման, ծեծի ու ակնհայտ հանցավոր ճանապարհով գույքի ձեռք բերման 4-ական, անձի առեւանգման, գույքի դիտավորությամբ վնասման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ սպանության սպառնալիքի 2-ական, հասարակական պետական ունեցվածքի գողության, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, ընտրական իրավունքի խախտման, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու կամ չկատարելու ու գույքն անզգուշությամբ ոչնչացնելու 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 եւ մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետեւանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: