Երեքշաբթի , 11 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Մամուլ
    Home » Լուրեր » Մեկ օրում բացահայտվել է 61 հանցագործություն

    Մեկ օրում բացահայտվել է 61 հանցագործություն

    Մեկ օրում բացահայտվել է 61 հանցագործություն
    Դեկտեմբեր 5, 2018 23:45 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 4-ից 5-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 61 դեպք։

    Երևան Տոնավաճառ

    Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 14, անձնական ունեցվածքի գողության եւ խարդախության 8-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 5, ծեծի 4, փաստաթղթի կեղծման 3, բնակարանային գողության ու խուլիգանության 2-ական, անձի առեւանգման, շորթման, սպանության սպառնալիքի, գույքի դիտավորությամբ ոչնչացման, զենք-զինամթերքի առգրավման, որսագողության, պետական սահմանն ապօրինի հատելու փորձի, ազատությունից ապօրինի զրկելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթելու կամ հետեւանքները չվերացնելու, սպանության սպառնալիքի, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու, պատմության եւ մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձնաց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, քարոզչական պաստառները պատռելու կամ վնասելու ու սպառողին խաբելու 1-ական դեպք։

    Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը:

    Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

    Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք:

    Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետեւանքով 4 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


    Նման թեմաներ

    scroll to top