Գլխավոր Լուրեր Մեկ օրում բացահայտվել է 64 հանցագործություն

Մեկ օրում բացահայտվել է 64 հանցագործություն

4
0

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 18-ից 19-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 64 դեպք, այդ թվում՝ 5-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 12, խարդախության 10, անձնական ունեցվածքի գողության 8, յուրացման կամ վատնման 5, հարկերից խուսափելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր աճեցնելու 3-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման ու ապօրինի ծառահատման 2-ական, սպանության, բնակարանային գողության, շորթման, որսագողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծեծի, ազատությունից ապօրինի զրկելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, անհետաձգելի միջամտության որոշման պահանջը դիտավորությամբ չկատարելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու և բնակարանի անձեռնամխելիությունը խախտելու 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: