Գլխավոր Լուրեր Մեկ օրում բացահայտվել է 67 հանցագործություն

Մեկ օրում բացահայտվել է 67 հանցագործություն

1
0

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 30-ից 31-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 67 դեպք, այդ թվում՝ 3-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 17, խարդախության 12, անձնական ունեցվածքի գողության 7, յուրացման կամ վատնման եւ ծեծի 4-ական, զենք-զինամթերքի առգրավման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3-ական, ապօրինի ծառահատման եւ սպանության սպառնալիքի 2-ական, սպանության, կողոպուտի, հարկերից խուսափելու, դրամանենգության, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ազատությունից ապօրինի զրկելու, առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, փաստաթղթի կեղծիքի ու թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր, ինչպես նաեւ այդպիսիք պատրաստելու համար օգտագործվող եւ հատուկ հսկողության տակ գտնվող նյութեր, սարքավորումներ կամ գործիքներ արտադրելու, ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելու 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 եւ խուլիգանության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետեւանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: