Չորեքշաբթի , 14 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 39 դեպք

    Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 39 դեպք

    Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 39 դեպք
    Սեպտեմբեր 14, 2018 23:29 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 13-ից 14-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 39 դեպք։

    Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու եւ խարդախության 7-ական, յուրացման կամ վատնման եւ ծեծի 3-ական, անձնական ունեցվածքի գողության, թմրամիջոցի հայտնաբերման եւ ազատությունից ապօրինի զրկելու 2-ական, անձի առեւանգման, բնակարանային գողության, խուլիգանության, պաշտոնական լիազորությունների չարաշահման, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, թմրամիջոցի իրացման, իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, ինքնավնասման, սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի եւ 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու 1-ական դեպք :

    Հայտնաբերվել է 1 հետախուզվող:

    Գրանցվել է զենք-զինամթերքի հայտնաբերման 1 դեպք:

    Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք:

    Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 34-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

    Նման թեմաներ

    scroll to top