Գլխավոր Լուրեր Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 65 դեպք

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 65 դեպք

3
0

Մարտի 5-ից 6-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 65 դեպք, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 14, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 12-ական, ծեծի 6, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության 3, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և սառը զենքի հայտնաբերման 2-ական, սպանության, բնակարանային գողության, ապօրինի ծառահատման, ջրային կենդանիներ ապօրինի արդյունահանելու, ինքնաիրավչության և փաստաթուղթ կեղծելու 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 և տասնվեց տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: