Կիրակի , 16 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հանցագործության 66 դեպք

    Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հանցագործության 66 դեպք

    Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հանցագործության 66 դեպք
    Մայիս 7, 2019 23:50 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 6-ից 7-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 66 դեպք, այդ թվում՝ 8-ը նախկինում կատարված։

    Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 11, անձնական ունեցվածքի գողության 9, խարդախության 8, ծեծի, յուրացման կամ վատնման և թմրամիջոցի հայտնաբերման 5-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սառը զենք պահելու ու սպանության սպառնալիքի 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, ապօրինի ծառահատման, սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու և անօրինական միգրացիայի կազմակերպման 1-ական դեպք:

    Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։

    Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

    Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5, մարմնական վնասվածք հասցնելու 2 և բնակարանային գողության 1 դեպք։

    Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


    Նման թեմաներ

    scroll to top