Շաբաթ , 25 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Մեկ ոստիկան ու քաղաքացի վնասվել են

    Մեկ ոստիկան ու քաղաքացի վնասվել են

    Մեկ ոստիկան ու քաղաքացի վնասվել են
    Մարտ 14, 2019 15:31 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Մաշտոցի պողոտայում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում արձանագրված միջադեպի հետևանքով 1 ոստիկան և 1 քաղաքացի տեղափոխվել են Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Այս մասին գրել է հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը «Ֆեյսբուքի» իր էջում:

    «Ոստիկանության աշխատակիցը (Ա. Կ. 1992 թվականի ծնված), ստացել է գլխի շրջանի վնասվածք, վիճակը գնահատվում է բավարար: Քաղաքացին (Հ. Ս. 1953 թվականի ծնված) ստացել է գոտկային շրջանի վնասվածք, վիճակը գնահատվում է բավարար»,– գրել է նա։

    Երկու տուժածներն էլ ներկա պահին գտնվում են հետազոտությունների փուլում»:

    Օպերայի հարակից տարածքում գտնվող սրճարանների տերերն ու աշխատակիցներն այսօր բողոքի ակցիայի էին դուրս եկել: Նրանց կռիվը Երևանի քաղաքապետարանի դեմ է, որը որոշել է ապամոնտաժել Ազատության հրապարակի հարակից սրճարաններն ու ծառեր տնկել այնտեղ։


    Նման թեմաներ

    scroll to top