Գլխավոր Լուրեր Մեկ շաբաթում գրանցվել է 155 արտակարգ դեպք

Մեկ շաբաթում գրանցվել է 155 արտակարգ դեպք

5
0

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 25-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 329 դեպք, որից 155-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 103 կենցաղային կանչ, 72 հրդեհ, 59 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 1 եւ տուժել 101 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 10 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 54 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 93 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 62 տրանսպորտային միջոց:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաեւ թունավորման 9 դեպք, որի հետեւանքով տուժել է 15 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն եւ պահպանել անվտանգության տարրական կանոնները: