Գլխավոր Լուրեր Մեկ շաբաթում գրանցվել է 609 արտակարգ դեպք

Մեկ շաբաթում գրանցվել է 609 արտակարգ դեպք

4
0

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 15-21-ը գրանցվել է 867 դեպք, որից  609-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 168 կենցաղային կանչ, 507 հրդեհի ահազանգ, 70 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 3 և տուժել 79 մարդ:

Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 63 դեպք, որից 29-ում փրկարարները օձեր են հայտնաբերել:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 13 դեպք, տուժել է 15 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: