Կիրակի , 21 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    13°
    Home » Լուրեր » Մեկ շաբաթում հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված շուրջ 6 մլն դրամի վնաս

    Մեկ շաբաթում հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված շուրջ 6 մլն դրամի վնաս

    Մեկ շաբաթում հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված շուրջ 6 մլն դրամի վնաս
    Մայիս 16, 2018 15:09 Լուրեր A+ / A-

    ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. մայիսի 7-ից 11-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 20 իրավախախտում, 6-ի (1-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 350.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

    Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 6.268.300  ՀՀ դրամ:
    Մասնավորապես`

    Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 

    Արձանագրվել է իրավախախտման 14 դեպք: 

     

            Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 6.168.300 ՀՀ դրամի շրջակա միջավայրինհասցված վնասնշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանքորից՝

    ՀՀ Լոռու մարզ՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (3 բոխի, 3 սոճենի, 1 կաղնի) հաշվարկվել է 436.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս («Գուգարք» անտառտնտեսություն)։

     Ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 լորենի) հաշվարկվել է 112.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս («Լալվար» անտառտնտեսություն)։

    ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնից ստացված գրության հիման վրա 1 դեպքով (3 հողմատապալ կաղնի) հաշվարկվել է 81.800 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

    ՀՀ Տավուշի մարզ՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով (11 հաճարենի, 5 բոխի) հաշվարկվել է 2.104.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս և հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։

    Ապօրինի ծառահատման 2 դեպքով (5 հաճարենի, 3 կաղնի, 1 բոխի, 1 թեղի) հաշվարկվել է 3.310.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս («Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ)։

    Ապօրինի ծառահատման 1 դեպքով (4 բոխի, 1 լորենի, 1 թխկի) հաշվարկվել է 123.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս (հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության կողմից)։

    Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝

    ՀՀ Տավուշի մարզ՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ 

     

    Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

    Նման թեմաներ

    scroll to top