Կիրակի , 20 Հունվար 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Մեկ ժամ չանցած ավտոմեքենա փախցնողը բռնվեց

    Մեկ ժամ չանցած ավտոմեքենա փախցնողը բռնվեց

    Մեկ ժամ չանցած ավտոմեքենա փախցնողը բռնվեց
    Հունվար 12, 2019 15:37 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հունվարի 11-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 13.25-ին, Եղբայրության 14 շենքի մոտից «Օպել» մակնիշի ավտոմեքենա են փախցրել:
    Հաղորդումից մեկ ժամ չանցած, Ճանապարհային ոստիկանության 1-ին գումարտակի, ոստիկանության Շենգավիթի բաժնի, ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի և Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկված համատեղ միջոցառումների շնորհիվ, «Օպելը» և վարորդը հայտնաբերվել են Սեբաստիայի 23 հասցեի մոտ, որտեղից մեքենա փախցնելու կասկածանքով բերման է ենթարկել 49-ամյա Արսեն Բ-ն։
    Տուժողից ընդունվել է հաղորդում:
    Նախապատրաստվում են նյութեր:


    Նման թեմաներ

    scroll to top