Գլխավոր Լուրեր Մեքենան ընկել է ձորակը. ԱԻՆ

Մեքենան ընկել է ձորակը. ԱԻՆ

8
0

Օգոստոսի 19-ին, ժամը 09:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ «Նորավանք» վանական համալիրի մոտակայքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հայկ Ն.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճանապարհամերձ ձորակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: