Չորեքշաբթի , 24 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » editorial » Մեքենան ընկել է ձորը. հոսպիտալացվել են վարորդը, 6 եւ 3 տարեկան երեխաներ

    Մեքենան ընկել է ձորը. հոսպիտալացվել են վարորդը, 6 եւ 3 տարեկան երեխաներ

    Մեքենան ընկել է ձորը. հոսպիտալացվել են վարորդը, 6 եւ 3 տարեկան երեխաներ
    Հուլիս 7, 2019 12:00 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հուլիսի 6-ին, ժամը 15:37-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Աստվածընկալ վանքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է  ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

    ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

    Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ.Գ., ծնված 1959 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել ձորը (մոտ 40 մ) և կողաշրջվել:

    Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևորները՝ Վ. (ծնված 2013 թ.) և Ն. (ծնված 2016 թ.) Գ.-երը, քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:

    Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

    Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:


    Նման թեմաներ

    scroll to top