Գլխավոր Լուրեր Մեքենաներից գողություններ կատարողը հայտնաբերվեց

Մեքենաներից գողություններ կատարողը հայտնաբերվեց

2
0

Փետրվարի 9-ին, ժամը 1-ն անց 55-ին, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ կոտրել են իրենց շենքի բակում կայանված մեքենայի ապակիները և փորձել գողություն կատարել, սակայն չկարողանալով բացել դռները՝ ոչինչ չգողանալով հեռացել են:

Նույն օրը, ժամը 11-ն անց 40-ին, մեկ այլ քաղաքացի ահազանգեց, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ շարժիչի կափարիչը բացելու միջոցով գողացել են բակում կայանված մեքենայի էլեկտրական մարտկոցը և ինդուկցիոն կոճը, նաև դռան ապակին կոտրել ու սրահից տարել են գումար:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, փետրվարի 11-ին գողությունը և գողության փորձը կատարելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել 1973 թվականին ծնված Կարեն Մ.-ին: