Երեքշաբթի , 23 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    11°
    Home » Լուրեր » Մեքենաներն արգելափակվել են ձնակույտի մեջ

    Մեքենաներն արգելափակվել են ձնակույտի մեջ

    Մեքենաներն արգելափակվել են ձնակույտի մեջ
    Հունվար 2, 2018 21:52 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հունվարի 2-ին՝ ժամը 13։22-ին, ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

    Փրկարարները «BMW» մակնիշի 09 OU 947 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

    Հունվարի 2-ին՝ ժամը 11:24-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սադունց գյուղի ավտոճանապարհին «Honda Fit» ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

    Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Honda Fit» մակնիշի 35 OC 424 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտի մեջ: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

    Հունվարի 2-ին՝ ժամը 10:06-ին, ահազանգ է ստացվել, որ Ապարան-Ռյա Թազա ավտոճանապարհին «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

    Պարզվել է, որ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին «Նիվա» մակնիշի 164 LL 60 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1983 թ. ծնված Ա. Ա.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսի մեջ: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

    Նման թեմաներ

    scroll to top