Գլխավոր Իրավական Մեքենայի առքուվաճառքի ժամանակ ծագած վեճն ավատվել է դանակահարությամբ (տեսանյութ)

Մեքենայի առքուվաճառքի ժամանակ ծագած վեճն ավատվել է դանակահարությամբ (տեսանյութ)

11
0

Օգոստոսի 9-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Միքայելյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ 32-ամյա մի տղամարդ է հիվանդանոց տեղափոխվել: Ըստ նախնական տվյալների, նրան Ադոնցի փողոցում դանակահարել էին:

Հիվանդանոց մեկնած իրավապահներին տուժողի հետ ցրուցել չհաջողվեց. վիրահատում էին: Անհրաժեշտ էր պարզել, թե Ադոնցի փողոցում ինչ էր կատարվել, ով էր դանակահարողը:
Քրեական հետախույզները տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին և օպերատիվ հարցումների արդյուքնում դեպքից ժամեր անց տեղեկություններ ստացվեցին, որ մեքենայի առուվաճառքի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել է Երևանի Հերցենի փողոցի 23-ամյա մի բնակիչ:

Օգոստոսի 10-ին հարազատների հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում, կասկածվողը ներկայացավ ոստիկանության Արաբկիրի բաժին: Եվ տվեց ոչ միայն խոստովանական բացատրություն, այլև դանակը, որով տուժողին մարմնական վնասվածք էր պատճառել;
Հանգամանքները պարզվում են:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: