Կիրակի , 21 Հունվար 2018

    outputra5huxgif
    Clear
    Home » Լուրեր » Մեկնարկեց «Ելք» դաշինքի քարոզարշավը. «Էրեբունի-Երևան» երգի տեսահալովակ

    Մեկնարկեց «Ելք» դաշինքի քարոզարշավը. «Էրեբունի-Երևան» երգի տեսահալովակ

    Ապրիլ 21, 2017 12:03 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    111
    Համաձայն ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ընտրական միջոցառումների ժամանակացույցի, այսօր, ապրիլի 21-ին մեկնարկեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական քարոզարշավը։ «Ելք» դաշինքն իր ընտրարշավը սկսեց «Էրեբունի-Երևան» երգի տեսահալովակի հրապարակմամբ, որը կատարում են դաշինքի ավագանու թեկանածուները:

    «Ելքի» ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է հոլովակը եւ ներկայացրել ապրիլի 21-ի քարոզարշավի ծրագիրը.

    Բարի լույս, Երեւան ջան:)

    Այսօրվա ծրագիրը հետեւյալն է.

    18.00՝ երթ, Տերյան-Մոսկովյան խաչմերուկից:

    19.00՝ հանրահավաք Հյուսիսային պողոտայում: Նաեւ «Նեմրա» ռոք-խմբի համերգը:

    Սպասում ենք:)

    Նշենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության ավագանու թեկնածուները Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, «Հանուն Երևանի» կարգախոսով, կսկսեն քարոզարշավը Էրեբունու վարչական շրջանից։

    «Երկիր Ծիրանի»-ն նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հեծանվաերթով՝ Ազատության հրապարակից՝ ժամը 17:00-ին:

    Նման թեմաներ

    scroll to top