Երեքշաբթի , 20 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Մեկնարկել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱՄՆ

    Մեկնարկել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱՄՆ

    Մեկնարկել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱՄՆ
    Հուլիս 16, 2019 16:48 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Ամերիկայի Միացյալ Նահանգներում աշխատանքային այցով գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 15-ին «Atlantic Council» կենտրոնում հանդես է եկել ելույթով՝ նվիրված Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին եւ զարգացման հեռանկարներին: Ինչպես  տեղեկացրեցին լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ելույթից հետո ներկա ԱՄՆ պետական եւ փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ ծավալվել է շահագրգիռ քննարկում Հայաստանի արտաքին քաղաքականության, Հայաստանում սպասվող դատական համակարգի բարեփոխումների, հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի զարգացման եւ այլ հարցերի շուրջ:

    Օրվա ընթացքում Ազգային ժողովի խոսնակը National Endowment for Democracy կազմակերպության կառավարող խորհրդի հետ քննարկել է քաղհասարակությանը եւ մեդիային աջակցության տրամադրման հարցը:

    ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանն Արարատ Միրզոյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինտիտուտի փոխնախագահ Սքոթ Մեսքիթին: Կողմերը քննարկել են Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի օրակարգը:

    Օրվա ավարտին Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վաշինգտոնում հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ մտքեր փոխանակել Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների եւ խորհրդարանի աշխատանքների վերաբերյալ:


    Նման թեմաներ

    scroll to top