Շաբաթ , 21 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Clear
    22°
    Home » Լուրեր » Մեկնարկել է դահուկավազքի Հայաստանի առաջնությունը

    Մեկնարկել է դահուկավազքի Հայաստանի առաջնությունը

    Մեկնարկել է դահուկավազքի Հայաստանի առաջնությունը
    Հունվար 12, 2018 12:08 Լուրեր, Սպորտ A+ / A-

    Այսօր Աշոցքում մեկնարկել է դահուկավազքի Հայաստանի բաց առաջնությունը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

    Մասնակցում են շուրջ 50 մարզիկներ Հայաստանից, Մեքսիկայից, Իրանից, Չիլիից, Տոնգայից:

    23-րդ ձմեռային օլիմպիական խաղերից առաջ սա վերջին վարկանիշային մրցաշարն է հայ դահուկավազորդների համար:

    Մրցումային առաջին օրը կանայք պայքարում են 5 կմ ազատ ոճում, իսկ տղամարդիկ՝ 10 կմ ազատ ոճում: Աշոցքում առաջին անգամ է անցկացվում պաշտոնական մրցաշար:

    Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է, որ առաջնության մրցավայրը Ծաղկաձորից տեղափոխվել է Աշոցք ձյան սակավության պատճառով.

    «Աշոցքի հետ կապված հեռահար նպատակներ ունենք: Ցանկանում ենք այն դարձնել դահուկասպորտի կենտրոն, որի համար ունենք բոլոր նախադրյալները»,- ասել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:

    Նման թեմաներ

    scroll to top