Չորեքշաբթի , 19 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    22°
    Home » Լուրեր » Մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը

    Մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը

    Մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը
    Հունիս 13, 2018 19:05 Լուրեր, Միջազգային, Քաղաքական A+ / A-

    ոսկվայում սկսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հանդիպումը: Այս հանդիպումը երկրորդն է` Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո:

    Հանդիպմանը հայկական կողմից ներկա են նաև Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը, ՀՀ վարչապետի օգնական Վարուժան Ներսիսյանը: Ռուսական կողմից՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը, ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ Իգոր Գրոմիկը:

    Պուտինը խոսեց երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների, ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության հեռանկարների զարգացման մասին, ասելով, որ ուրախ է` կրկին հանդիպել Փաշինյանի հետ ու քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը:

    Փաշինյանը իր հերթին շնորհավորեց Պուտինին «Ռուսաստանի օրվա» տոնի կապակցությամբ: Շնորհավորեց նաև Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման կապակցությամբ: Փաշինյանը շեշտեց, որ ընդամենը մեկ ամիս առաջ են հանդիպել առաջին անգամ, և այն հանգամանքը, որ կարճ ժամանակ անց հետևեց երկրորդ հանդիպումը, վկայում է Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների հատուկ բնութագրության մասին: ՀՀ վարչապետը նշեց, որ մեկ ամիս առաջ ձեռք բերված պայմանավորվածությունները իրականացվում են: Փաշինյանը հույս հայտնեց, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև հատուկ նշանակության հարաբերությունները կխորացվեն:

    Նման թեմաներ

    scroll to top