Երեքշաբթի , 23 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    17°
    Home » Լուրեր » Մեկնարկում է ֆուտբոլային տոնը

    Մեկնարկում է ֆուտբոլային տոնը

    Մեկնարկում է ֆուտբոլային տոնը
    Հունիս 14, 2018 14:52 Լուրեր, Սպորտ A+ / A-

    Ֆուտբոլային աշխարհում այսօր տոն է: Մեկնարկում է աշխարհի 21-րդ առաջնությունը: Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունը կանցկացվի Ռուսաստանի 11 քաղաքի 12 մարզադաշտում: Եզրափակիչ հանդիպումը կկայանա Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում:

    Այս առաջնությանը մասնակցում են աշխարհի 32 հավաքականներ, որոնք 8 խմբում կպայքարեն հաջորդ փուլ դուրս գալու համար:

    A խումբ` Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, Ուրուգվայ

    B խումբ` Պորտուգալիա, Իսպանիա, Մարոկկո, Իրան

    C խումբ` Ֆրանսիա, Ավստրալիա, Պերու, Դանիա

    D խումբ` Արգենտինա, Իսլանդիա, Խորվաթիա,  Նիգերիա

    E խումբ` Բրազիլիա, Շվեյցարիա, Կոստա Ռիկա, Սերբիա

    F խումբ` Գերմանիա, Մեքսիկա, Շվեդիա, Հարավային Կորեա

    G խումբ` Բելգիա, Պանամա, Թունիս, Անգլիա

    H խումբ` Լեհաստան, Սենեգալ, Կոլումբիա, Ճապոնիա

    Առաջնության ֆավորիրտներ են համարվում Գերմանիայի, Բրազիլիայի, Արգենտինիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի հավաքականները:

    Առաջնության անակնկալներից էր Իտալիայի և Հոլանդիայի հավաքականների դուրս մնալը:

    Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 15-ին: Մեկ ամիս շարունակ ֆուտբոլասերները հնարավորություն ունեն վայելելու ֆուտբոլային տոնը:

    Ֆուտբոլասերներին մաղթում ենք հաճելի դիտում:

    Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստան-Սաուդյան Արաբիա մեկնարկային խաղին ներկա կլինի նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

    Նման թեմաներ

    scroll to top