Երկուշաբթի , 23 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    19°
    Home » Լուրեր » Մեկնարկում է «Միսս Արմենիա-2018»-ը

    Մեկնարկում է «Միսս Արմենիա-2018»-ը

    Մեկնարկում է «Միսս Արմենիա-2018»-ը
    Հունվար 12, 2018 17:09 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ընդամենը մի քանի ամիս և կրկին կմեկնարկի «Միսս Արմենիան» համահայկական գեղեցկության մրցույթը, որը, սակայն, այս անգամ կկրի «Միսս Հայուհի» անվանումը: Asekose.am-ը զրուցել է մրցույթի ղեկավար, «Միսս Հայաստան 1998» Գոհար Հարությունյանի հետ, ով խոսել է մրցույթի նախապատրաստական աշխատանքների, մասնակիցների ընտրության և մրցանակային ֆոնդի մասին:

    «Քանի որ անցած տարի փոքր-ինչ խնդիրներ ունեցանք մրցույթի անվանման հետ կապված, որոշեցինք փոխել դրա անվանումը՝ խուսափելով ավելորդ անիրավական գործունեությունից: Նոր՝ պայմանական անվանումը, որն է «Միսս Հայուհի», դեռ քննարկվում է տնօրենների խորհրդի շրջանակներում: Ինչպես նաև որոշակի անակնկալ է պատրաստվում թագի հետ կապված, որի հեղինակը դիզայներ Նուռն է»,- նշեց Գոհար Հարությունյանը:

    Վերջինս տեղեկացրեց նաև, որ շատ շուտով կսկսվի մրցույթին մասնակցել ցանկացող աղջիկների հայտագրումը.

    «Շատ շուտով արդեն կլինեն քասթինգի հայտարարությունները, բացի դրանից, այս ընթացքում պատրաստել ենք հետաքրքիր տեսանյութեր, որոնք պատմում են «Միսս Արմենիան 2017»-ի մասնակիցների կյանքի և գործունեության մասին մրցույթից հետո: Փորձել ենք ցույց տալ, որ մեր մրցույթն արժեք և հեռանկար ունի: Իսկ ինչ վերաբերում է առաջիկայում կայանալիք մրցույթին, ապա անելու ենք ամեն բան, որպեսզի այն անցնի անթերի՝ ունենալով միմիայն լավ և դրական արձագանքներ»,- նկատեց Գոհար Հարությունյանը:

    Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

     

    Նման թեմաներ

    scroll to top