Գլխավոր Լուրեր Մել Դալուզյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Մել Դալուզյանը դուրս է գրվել հիվանդանոցից

3
0

Ավազակային հարձակման հետևանքով վիրավորում ստացած ՀՀ ծանրամարտիկ Մել Դալուզյանը հիվանդոցից դուրս է գրվել։ Այս մասին այսօր  հայտնում են Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունից:

«Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Ամստերդամում ավազակային հարձակման ժամանակ հանցագործներին դիմադրություն ցույց տալու հետևանքով վիրավորում ստացած ՀՀ քաղաքացի Մել Դալուզյանը դուրս է գրվել հիվանդոցից»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Մել Դալուզյանը խանութում ավազակային հարձակման ժամանակ օգնել էր խանութի աշխատակցին՝ տապալելով գողերին: