Չորեքշաբթի , 25 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Sunny
    16°
    Home » Լուրեր » Մելիքյանն ու իշխանական ԶԼՄ-ն փորձում էին հետեւել Փաշինյանի քվեարկությանը (տեսանյութ)

    Մելիքյանն ու իշխանական ԶԼՄ-ն փորձում էին հետեւել Փաշինյանի քվեարկությանը (տեսանյութ)

    Մարտ 2, 2018 11:28 Լուրեր, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

    Ազգային ժողովում ՀՀ նախագահի ընտրության քվեարկության ժամանակ միջադեպ տեղի ունեցավ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի եւ հաշվիչ հանձնաժողովի անդամների միջեւ:

    Մասնավորապես, երբ Փաշինյանը քվեախցիկում իր քվեարկությունն էր կատարում, նկատեց, որ ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը իր թիկունքին է կանգնած, բացի այդ, «Արմենիա» հ/ը նկարահանող խումբը փորձում է տեսանկարահանել իր քվեարկությունը: Փաշինյանն աղմուկ բարձրացրեց, որից հետո մոտեցան նաեւ մյուս ԶԼՄ-ները: Մելիքյանը պնդեց, որ չի հետեւել քվեարկությանը:

    Քվեարկությունից հետո Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ  հիասթափված է երեկ ԱԺ ամբիոնից ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ելույթից։  «Ես չէի մտածի, որ Արմեն Սարգսյանը, լինելով այդքան փորձառու և այդպիսի կենսագրության տեր մարդ՝ ՀՀ նախագահի թեկնածուի կարգավիճակում հանդես կգա այդպիսի խեղճ ու տխուր, մեծ հաշվով` որևէ էներգիա չպարունակող տեքստով։ Կարծում եմ՝ դա կապված է այն թակարդի հետ, որի մեջ նրան դրել են իշխանությունները»,- նշեց Փաշինյանը։

    Դիտարկմանը` կարո՞ղ է արդյոք ապրիլին Հայաստանում կարգավիճակ փոխվել, Փաշինյանը նշեց, որ հիմա հանրապետությունում ստեղծվել է մի իրավիճակ, երբ փոփոխություններ պետք է սպասել ցանկացած պահի, եթե Հայաստանի ժողովուրդը կայացնի այդ որոշումը։ «Մենք հասկանում ենք նաև, որ ժողովրդի որոշումը ինքնակազմակերպման արդյունքում պետք է տեղի ունենա, մենք մեր գործունեությամբ փորձում ենք առավելս նպաստել դրան»,- նշեց նա։

    Մանրամասները՝ տեսանյութում

    Փայլակ Ֆահրադյան

    scroll to top