Շաբաթ , 20 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    11°
    Home » Լուրեր » Մենք ամբողջ ազգով ուզում ենք գողական լինե՞նք, որ թալանի դեմն առնենք

    Մենք ամբողջ ազգով ուզում ենք գողական լինե՞նք, որ թալանի դեմն առնենք

    Մենք ամբողջ ազգով ուզում ենք գողական լինե՞նք, որ թալանի դեմն առնենք
    Օգոստոս 10, 2018 14:03 Լուրեր, Հասարակություն, Քաղաքական A+ / A-

    Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Տավուշի մարզում։

    Շարունակելով իր հանդիպումը Տավուշի մարզի Բերդ համայնքի բնակիչների հետ, Փաշինյանը նշեց, որ բոլորի համար ազատ գործելու պայմաններ են ստեղծվելու. «Այն, ինչը որ կառավարության անելիքն է, մեկ վայրկյան չկասկածեք, կառավարությունն իր անելիքը կանի, բայց մենք իսկապես հզոր պետություն կունենանք այն ժամանակ, երբ մեզնից յուրաքանչյուրն իր անելիքն անի»:

    Վարչապետը, մասնավորապես նշեց, թե խնդիրները նորմալ չեն բարձրաձայնվում, որ դրանց լուծում տրվի. «Օրինակ՝ բողոք են գրում, որ Բերդի հիվանդանոցում ծննդկաններից փող են վերցնում, չնայած պետականորեն անվճար ծառայություն է: Անանուն նամակ, առանց հասցեի են գրում, բայց միշտ ասվում է, թե մեկդ եկեք ասեք՝ ով է, եկեք հաստատեք այդ փաստը, և մենք արմատախիլ կանենք այդ երևույթը, և այդպես վարվողներին խստագույնս կպատժենք, բայց մի հոգի չի գտնվում, այդ թվում նաև բողոքավորները, որ կոնկրետ հասցե ասեն, կոնկրետ դեպք ասեն, գան հաստատեն: Ինչ է, մենք ամբողջ ազգով ուզում ենք գողական լինե՞նք, որ թալանի դեմն առնենք: Չի լինի այդպես։ Այն գործը, որ մենք իրար հետ սկսել ենք, պետք է շարունակենք իրար հետ»:

    Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց, որ չնայած հիմա ինքը երկրի ղեկավարն է, միևնույն է՝ ինքը ծառայում է ժողովրդին. «Այն ժամանակ մենք ամեն օր էինք հրապարակում հանդիպում, ես հիմա կառավարության և երկրի ղեկավարի կարգավիճակում եմ, դուք էլ եք երկրի ղեկավարի կարգավիճակում, որովհետև Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարը քաղաքացին է, ես երկրի ղեկավարի, բայց քաղաքացու ծառայի կարգավիճակում եմ»:

    scroll to top