Կիրակի , 25 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Մենք բոլորս ոչ մի վնասվածք չենք ստացել. Սաֆարյան

    Մենք բոլորս ոչ մի վնասվածք չենք ստացել. Սաֆարյան

    Մենք բոլորս ոչ մի վնասվածք չենք ստացել. Սաֆարյան
    Հուլիս 21, 2019 18:45 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Սիրելի ընկերներ, ինչպես արդեն տեղյակ եք ԶԼՄ-ներից, այսօր Տավուշի մարզում իմ ավտոմեքենայով վթարի ենթարկվեցինք (ավտոմեքենայի աջ անվադողերը մի փոքր դուրս եկան կողնակ, որտեղի խիճն ու փոսը անկառավարելի դարձրին մեքենան): Մեքենայում գտնվողներից ոչ մեկ որևէ կերպ կամ չափով չի տուժել։ Որքան էլ զարմանալի լինի, ոչ մի խազ չկա որևէ մեկի վրա, ինչի համար շնորհակալ եմ Աստծուն և ճակատագրին։ Բոլորիդ շնորհակալ եմ ուշադրության, անհանգստության ու մաղթանքների համար։ Մենք ողջ և անվնաս մեր հարազատների հետ շարունակում ենք նշել Վարդավառը։ Լավ եղեք բոլորդ, անշառ և անփորձանք։

     Այս մասին facebook սոցցանցի իր էջում գրում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:
    Ավելի վաղ հայտնել էինք,  որ Ստյոպա Սաֆարյանը վթարի է ենթարկվել:

    Նման թեմաներ

    scroll to top