Կիրակի , 19 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 487.00   ՀՀ ԿԲ` 486.78   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 574.01   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 490.85   
  •  GBP   Առք` 627.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 644.89   
  •  RUB   Առք` 8.00   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.17   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.88   
outputra5huxgif
Mostly Cloudy
11°
Home » Լուրեր » Մենք ևս մեկ քայլ կատարեցինք դեպի Եվրոպա լիգայի եզրափակիչ. Մխիթարյան

Մենք ևս մեկ քայլ կատարեցինք դեպի Եվրոպա լիգայի եզրափակիչ. Մխիթարյան

Ապրիլ 21, 2017 10:57 Լուրեր, Միջազգային, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

c94zfdswsaewwkz

«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը դարձել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ բելգիական «Անդերլեխտի» հետ պատասխան խաղի առաջին գոլի հեղինակը, մեկնաբանել է խաղի արդյունքը:

Հիշեցնենք՝ մանկունիացիները լրացուցիչ ժամանակում հաղթանակ կորզեցին «Անդերլեխտից» (2:1): Հաղթական գնդակը 107-րդ րոպեին հեղինակեց Մարկուս Ռեշֆորդը.

«Ինչպիսի դրամատիկ խաղ էր: Մենք ևս մեկ քայլ կատարեցինք դեպի Եվրոպա լիգայի եզրափակիչ: Շատ ուրախ եմ, որ հաղթեցինք, շատ ուրախ եմ, որ գոլի հեղինակ դարձա: Իսկ Մարկուս Ռեշֆորդը հիանալի գոլ խփեց»,- գրել է Մխիթարյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top