Չորեքշաբթի , 22 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Մենք համախմբվածությամբ պետք է սատարենք մեր պետության հզորացմանը. ԵԿՄ

    Մենք համախմբվածությամբ պետք է սատարենք մեր պետության հզորացմանը. ԵԿՄ

    Մենք համախմբվածությամբ պետք է սատարենք մեր պետության հզորացմանը. ԵԿՄ
    Ապրիլ 24, 2019 10:49 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ապրիլի 24-ին համայն հայությունը ոգեկոչում է 20-րդ դարասկզբին ցեղասպանության զոհ դարձած մեկ ու կես միլիոն անմեղ նահատակների հիշատակը:

    Այս առումով հայ ազգի կողքին է աշխարհի ողջ առաջադեմ մարդկությունը` անելով հնարավոր ամեն բան հայ ժողովրդի հանդեպ իրականացրած այդ հրեշավոր ու աննախադեպ ոճրագործության՝ ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: Եվ պատմական արդարությունը վերականգնելու համար ավելանում են Եղեռնը ճանաչող և դատապարտող երկրները:

    Դատապարտելով ցեղասպանությունը` մենք միասնականությամբ և համախմբվածությամբ պետք է սատարենք մեր պետության հզորացմանը: Հայոց պետականության հզորացումն է երաշխիքը ոչ միայն հետագա հնարավոր արհավիրքները կանխելու, այլև ժամանակի ընթացքում վերականգնելու պատմական արդարությունը:

    Միասնությամբ ոգեկոչե՛նք ցեղասպանության զոհերի հիշատակն ու համախմբված ուժերով հզորացնենք մեր երկիրը` հետամուտ լինելով պատմական ճշմարտության վերականգմանը և Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչմանը:

    ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


    Նման թեմաներ

    scroll to top