Գլխավոր Բլոգ Մենք կողմ ենք, որ ճշմարտությունը բացահայտվի. Զեյնալյան

Մենք կողմ ենք, որ ճշմարտությունը բացահայտվի. Զեյնալյան

3
0

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երեկ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձա փաստաբան Հայկ Ալումյանի իրականությանը չհամապատասխանող այն հայտարարությանը, ըստ որի՝ վարչապետը ՄԻԵԴ-ում Կառավարության ներկայացուցչին հրահանգել է պարտվել Մարտի մեկի գործերով։

Եվս մեկ անգամ հայտարարում եմ, որ Մարտի մեկի գործերի գերակշռող մեծամասնությունով ավարտված է թղթակցությունը Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, և այդ գործերը ՄԻԵԴ-ում ներկայացրել է ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը։ ՀՀ կառավարության դիրքորոշումները ներկայացված են եղել, և մեր Կառավարությունը բացարձակապես չի միջամտել՝ անկախ նրանից, որ նախորդ գումարման Ազգային ժողովում լսումների ժամանակ մենք ընդդիմացել ենք դրան, ներկայացրել ենք հակափաստարկներ։

Բայց արդեն ի պաշտոնե, ներկայիս Կառավարության գործունեության ընթացքում, մենք դրանց բացարակապես չենք միջամտել՝ չնայած նրան, որ լիազորված ենք ՀՀ կառավարության անունից իրականացնելու, օրինակ, միակողմանի հայտարարություն, հաշտության առաջարկություն։ Մենք կողմ ենք, որ ճշմարտությունը բացահայտվի, և այն օպոնենտությունը, որ ժամանակին ներկայացվել է, գնահատվի անկողմնակալ դատարանի կողմից։