Երկուշաբթի , 22 Ապրիլ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Մենք կռիվ չենք տալու, չենք ճանկռելու՝ իշխանություն պահելու համար

    Մենք կռիվ չենք տալու, չենք ճանկռելու՝ իշխանություն պահելու համար

    Մենք կռիվ չենք տալու, չենք ճանկռելու՝ իշխանություն պահելու համար
    Ապրիլ 15, 2019 16:33 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Երկրապահ կամավորականների միությունը քաղաքական գործընթացների մեջ ընդհանրապես չպետք է ներքաշվի։ Այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սասուն Միքայելյանի՝ ԵԿՄ նախագահ դառնալու հարցին։

    «Առաջին խնդիրը, որ ես առաջ եմ քաշել, հետևյալն է՝ ԵԿՄ-ն քաղաքական գործընթացների մեջ ընդհանրապես չպետք է ներքաշվի, որովհետև ԵԿՄ-ն սկսել է պրոբլեմ ունենալ այն պահից, երբ որ իշխանությունը՝ լեգիտիմության պակասի բերումով, փորձել է այդ կառույցն օգտագործի իր իշխանությունը պահելու, երկարացնելու համար,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով,- մենք կռիվ չենք տալու, չենք ճանկռելու՝ իշխանություն պահելու, ծռելու, կեղծելու հարց չենք լուծելու»։

    Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Սասուն Միքայելյանն ասել է, որ թողնելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի կարգավիճակը։

    Դիտարկմանը՝ իրեն տեսնո՞ւմ է ՔՊ-ի վարչության նախագահի պաշտոնում, վարչապետն արձագանքեց. «Երբեք մի ասա երբեք, բայց, եթե նկատել եք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստեղծման առաջին օրից ես ոչ մի անգամ վարչության նախագահի թեկնածու չեմ եղել ու հույս ունեմ, որ չեմ էլ լինի»։


    Նման թեմաներ

    scroll to top